Վրաերթի է ենթարկվել «Ժողինստիտուտի» ուսանողուհին (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի բնակիչ, 26-ամյա Գագիկ Պետրոսյանը, վարելով Mazda մակնիշի 80 ՍՕ 800 համարանիշի ավտոմեքենան, Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից  հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ վրաերթի ենթարկվածը Երևանի բնակիչ, Տնտեսագիտաան համալսարանի (Ժողինստիտուտ) ուսանողուհի, 18-ամյա Լիլիթ Մնացականայանն է, ով ի դեպ, հրաժարվել է բժշկական հետազոտությունից՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում, սակայն փախուստի չդիմած վարորդը չի համաձայնվեն նրա հետ և հետազոտման նպատակով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

O0493M255z2a19Sl1icB_tn HJBpGoneg6MAV488hf73_tn BlnQbcwN0SEYOFdYUapB_tn

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930