«Բիթքոինը կարժենա 2 միլիոն դոլար». Լոուրենս Լեպարդը նոր կանխատեսում է տվել
Փորձագետը շատ լավատես է։ Նրա խոսքով՝ վեց տարվա ընթացքում թվային արժույթը կթանկանա 100 անգամ։
Բիթքոինը հասնելու է հսկայական 2 միլիոն դոլարի, և այն կհասնի այդ ցուցանիշին վեց տարվա ընթացքում: Այսպես է ասում Լոուրենս «Լարի» Լեպարդը՝ Equity Management Associates-ի հիմնադիրը և «հարստության կառավարման գուրու», ինչպես նրան անվանում է Cointelegraph-ը: Փորձագետը կիսվել է կրիպտոարժույթի ապագայի վերաբերյալ իր կանխատեսումներով Quoth the Rave փոդքաստում։
Լեպարդը նշել է, որ բիթքոինի ճանապարհը փշոտ է լինելու՝ դրա արժեքը կհասնի առավելագույնը 200.000 դոլարի, որից հետո այն կնվազի 70%-ով, իսկ հետո նորից կաճի։ Հարցին, թե համաձա՞յն է արդյոք, որ մեկ բիթքոինը կարող է ի վերջո արժենալ $2 միլիոն՝ 100 անգամ ավելի, քան ներկայիս գինը, Լեպարդը առանց վարանելու պատասխանեց. «Այո, հեշտ է, հեշտ»:
Հիշեցնենք, որ այժմ թվային արժույթը նվազման միտում ունի։ Սա արդեն գրեթե մեկ տարի է, ինչ շարունակվում է։ Հիմնականում բիթքոինի գինը տատանվում է 20,000 դոլարի սահմաններում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բիթքոինը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Առաջին կրիպտոարժույթը համաշխարհային նվաճումների պատմության մեջ հաստատվել է միանգամից մի քանի կետով՝ որպես ամենահին կրիպտոարժույթ, առաջին ապակենտրոնացված կրիպտոարժույթ և ամենաթանկ կրիպտոարժույթ:
Սիրարփի Աղաբաբյան