«Ամենաշատակեր» հավելվածները սմարթֆոնների համար
Վերլուծաբանները կիսվել են հավելվածների ցանկով, որոնք մեծ ախորժակով խլում են ձեր սմարթֆոնի էներգիան։
Վարկանիշը կիսել է pCloud հետազոտական ընկերությունը։ Այն գնահատել է հավելվածները երեք չափանիշների համաձայն՝ ծրագրային ապահովման հասանելիություն սմարթֆոնի ռեսուրսներին, ընդհանուր սպառումը և մուգ դիզայնի առկայությունը: Նրանք փորձարկել են ավելի քան 100 ծրագիր տարբեր սարքերի վրա: Fitbit-ը և Verizon-ը առաջին տեղում էին: Աշխատանքի համար նրանք օգտագործում են սմարթֆոնի գրեթե բոլոր հնարավորությունները (տեղորոշման տվյալներ, տեսախցիկ, խոսափող և այլն)։
Առավել «շատակեր» հավելվածների հակավարկանիշը.
- Uber
- Skype
- Tinder
- Snapchat
- Zoom
- YouTube
- Telegram
Ձեր սմարթֆոնի արագ լիցքաթափումից խուսափելու համար pCloud-ի մասնագետները խորհուրդ են տալիս անել հետևյալը.
Անջատեք հավելվածների ֆոնային ակտիվությունը սմարթֆոնի կարգավորումներում։
Անջատեք անհարկի թույլտվությունները հավելվածների համար, որոնք կարող են աշխատել առանց դրանց (YouTube-ն ակնհայտորեն կարող է աշխատել առանց գտնվելու վայրի);
Անջատեք հավելվածներից անցանկալի ծանուցումները:
Սիրարփի Աղաբաբյան