
Ամերիաբանկը փոխում է սեփականատիրոջը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանյան հեղինակավոր բանկերից ևս մեկը՝ Ամերիաբանկը, փոխում է սեփականատիրոջը: Շուրջ մեկ տարի, եթե ոչ ավելի, բանակցություններ են ընթանում վրացական հայտնի Bank of Georgia-ի հետ։
Գործարքը նախատեսված էր կնքել դեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին, սակայն ինչ-որ տեխնիկական նրբություններ դեռ ավարտին չէին հասցվել, և, ըստ ամենայնի, մոտ ժամանակներում կհայտարարվի:
Ամերիաբանկի բաժնետերերը ներկա պահին հինգն են՝ «Իմաստ Գրուպ» (Սի-Ուայ) (48.87%), սա թերևս Ռուբեն Վարդանյանի մասնաբաժինն է, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ ՎԶԵԲ (17.73%), ԱԶԲ (13.92%), «Ի-Էս-Փի-Էս Հոլդինգ Լիմիթիդ» (11.98%) և «Աֆեյան հիմնադրամ Հայաստանի համար» Ինկ. (7.5%):
Թերթի տեղեկություններով, իր մասնաբաժինը կպահի միայն ՎԶԵԲ-ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: