Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության են կանչվելու մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ, այդ թվում այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Արդյոք Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. «Ժողովուրդ» թերթի հարցին ի պատասխան` 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է.

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»: Սողոմոնյանը հրաժարվել է նշել, թե արդյոք Ռ. Քոչարյանը պատրաստվում է այս հարցով որեւէ հայտարարություն անել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր անունը պարբերաբար շոշափվում է Մարտի 1-ի շրջանակում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս