![](/banners/BeFunky-design.jpg)
Հայհոյախառն երկխոսության «սքրինշոտերը» ներկայացվել են ՓՊ. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/BeFunky-collage-2.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներն ազատ արձակվեցին, բացի մեկից: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ազատման առիթով:
Մարդկանց զայրացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանի գովեստը՝ ուղղված իր պաշտպանյալներին: Մեր տեղեկություններով՝ նրա և ակտիվիստների հայհոյախառն երկխոսության «սքրինշոտերը» ներկայացվել են Փաստաբանների պալատ՝ խնդրելով պատժել փաստաբանին:
ՓՊ խոսնակն ասաց․ «Սոցցանցից տեղեկացված եմ, որ Տիգրան Աթանեսյանի վարքագծի վերաբերյալ պատրաստվում են բողոք ներկայացնել: Այս պահի դրությամբ չի ստացվել: Հաշվի առնելով, որ հնարավոր է հարցը քննարկվի Փաստաբանի վարքագծի կանոնագրքի տիրույթում, ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: