Գագիկ Հարությունյանի դիրքերը թուլացել են. ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից: Նրանք նշում են, որ ԲԴԽ-ն իրենց պատժող, վերահսկողի դեր է ստանձնել, որեւէ բան չեն քննարկում, աջակցում: Միաժամանակ նշում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Գագիկ Հարությունյանի դիրքերը մի քիչ թուլացել են, փոխարենը այժմ ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Նա ժողովների ժամանակ բավականին ակտիվ է, վիճում է, փորձում ընդդիմություն ստեղծել ԲԴԽ-ում եւ ՀՀԿ-ի հովանավորյալ անդամներին ճնշել: ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունացել նաեւ՝ կապված Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուներին դատավոր չնշանակելու հետ: Որոշել են ամենաբարձր միավորներ ստացածներին չնշանակել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930