«Իմ քայլը» նոր գրասենյակ ունի. «ՀՀԿ-ի գրասենյակի վրա աչք չունենք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սիմոնյան, ձեր կուսակցության գրասենյակը վարձակալվա՞ծ է, թե՞ «Իմ քայլի» սեփականությունն է՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Վարձակալված է»: Մեծ` «չաղ-ուրախ-բախտավոր» գրասենյա՞կ։ «Համենայնդեպս, փոքր լինել չի կարող, որովհետեւ ունենք 88 պատգամավոր, վարչության 13 անդամ․․․»: Արդեն վարձակալե՞լ եք։ «Ենթադրում եմ` այո, աչքի տակ գրասենյակ կար»:

Դուք մոտիկ եք, չէ՞, պարոն Վանեցյանի հետ: «Այո, շատ վաղուցվանից` մինչ այս քաղաքական զարգացումները»: Իսկ որտե՞ղ է նստում պարոն Վանեցյանի ղեկավարած Ֆուտբոլի ֆեդերացիան։ «Ֆեդերացիայի շենքում»: Ոչ` ՀՀՇ-ի նախկին շենքում, հնարավո՞ր է աչքներդ ՀՀԿ-ի գրասենյակի վրա է, եւ մի գեղեցիկ օր… «ՀՀԿ-ի կամ որեւէ մեկի գրասենյակի վրա մենք աչք չունենք»: Քաղաքականության մեջ երբեք չեն ասում «երբեք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս