Ալեն Սիմոնյանը ևս առնչություն ունի ՊՎԾ սկանդալային բացահայտումների հետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, ում հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը տևական ժամանակ Սիմոնյանի հիմնադրած araratnews կայքի խմբագիրն էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: