Տավուշի մարզպետի չունի ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվել է Տավուշի մարզպետ: Վերջինս մեկ ամիս անց՝ մարտի 7-ին, հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Հայտարարագրի համաձայն, Չոբանյանը չունի անշարժ եւ շարժական գույք:
Վերջինս հայտարարագրել է բաժնետոմս, որի արժեքը կազմել է 1000 ՀՀ դրամ:
Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 10 մլն ՀՀ դրամ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտները, որոնք աշխատանքի վարձատրություն եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ են, կազմել են 750.000 ՀՀ դրամ, որից 600.000-ը՝ բնամթերքով:
Հայկ Չոբանյանը մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: