Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տոյվո Կլարը ողջունում է Տավուշի մասին Հայաստանի ևԱդրբեջանի պայմանավորվածությունները:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունքում հանցավոր աշխարհի փոխարեն՝ քրեական ենթամշակույթի կրող են դառնում իրավապահ համակարգի ներկայայացուցիչներն ու Ազգային ժողովի (ԱԺ) որոշ պատգամավորներ, հրատապ է դառնում Հայաստանում բնակվելու համար որոշ կանոնների ու օրինաչափությունների պարզաբանումը բնակչության համար:
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։
«Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ վստահեցրել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ռուսաստանում հանվել են «Ջերմուկ» հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանվել էին Վլադիկավկազում մահացու թունավորման դեպքի ֆոնին:
Ուշագրավ է, որ նույնիսկ այդ վարչախմբի հիմնական քարոզչամիջոցներից մեկի հակահայ խմբագիրը չի հավատում է, թե ինչ հեշտությամբ է Բաքվի բռնապետը տիրանում արհեստածին Ադրբեջանի համար ամենավարդագույն երազում իսկ անհասանելի տարածքների։
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանագծի առանձին հատվածները նախնական համաձայնեցնելու պայմանավորվածությանը, համաձայն որի՝ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցում․
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիարժեք ջնջել է հողի վրայից։
««Ջահերով երթ»-ն ունի նաև ներքին լսարան, որի նպատակն է՝ ցույց տալ, որ հայ ժողովուրդը, որպես հավաքականություն, հստակ գիտի, որ Թուրքիային պետք է պատասխանատվության ենթարկել։ Ի պատասխան Հայաստանի հանձնվողական իշխանության՝ սրանով մենք ցույց ենք տալիս, որ ուրացման քաղաքականությունը մերժում ենք ու պահանջում տեր կանգնել մեր պահանջատիրությանը»,- ասաց Նազարյանը։
«Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից հայտարարվեց, որ իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Ադրբեջանի Բարդա քաղաք: Դրան հաջորդեցին Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին ապրիլի 19-ին այցելել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր և դրա առաջին դատախազ (2003-2012) դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես էր եկել մամուլում և համաժողովներում։
Օրերս հայտնի դարձավ, որ Կանադան պաշտոնապես միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Այս մասին տեղեկացրել էր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջը՝ նշելով, որ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։ «Շնորհակալություն, Կանադա, արժեքավոր համագործակցության համար։ Կանադան առաջին երրորդ պետությունն է, որն աջակցում է առաքելությանը»,- ասված էր գրառման մեջ։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի […]
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար […]
Սա երկրամասում «ադրբեջանականության» բնիկացման հուսահատ, սակայն լայնամասշտաբ և պետականահեն մոտեցում է, որը մեկ անգամ չէ, որ դատապարտվել է միջազգային հանրության կողմից։
«Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- շեշտեց նա։
2024թ. մարտի դրությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները դարձել են առաջատար Թուրքիայում գնված անշարժ գույքի ծավալով։ Nրանք գնել են 411 տեսակի անշարժ գույք Թուրքիայում։
Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում մենք կորցնում ենք մեր՝ մինչ այս պահն ամենաանվտանգ հյուսիս-արևելյան պաշտպանական գիծը՝ փաստացի հնարավորություն տալով Ադրբեջանին ապագայում իրականացնել Սևանի ուղղությամբ իր էքսպանսիոնիստական ծրագրերը:
Նա հույս է հայտնել, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կկարողանան շուտափույթ այցելել ու ստուգել իր հոր և Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։
«Երբ Ռուսաստանը Գաբալայից դուրս եկավ, իրենց համար շատ մեծ սխալ էր, երբ կրկին թույլ տվեցին «իրենց տարածքում» նորից ունենալ ռուսական ներկայություն։ Հետևաբար՝ վերջին տարիներին Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին, շարունակում էին ստեղծել հիմքեր, թե ինչու պետք է խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից, ՌԴ-ում դա հասկանում էին»,- շեշտեց Սերգեյ Մելքոնյանը։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ միջազգային իրավունքը ռազմական ուժով որևէ պայմանագրի պարտադրումը բացառում է։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն. Իրանի դեսպան
Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում մեկ անգամ չէ, որ գրել ենք` ենթակառուցվածքների վերահսկողության համար գլխավոր խաղացողների մրցակցությունը սրվելու է՝ միջանցքային ճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և այլն: Սրան զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր պահանջը՝ կապված Մեծամորի ատոմակայանի հետ:
Կիրանցի ղեկավարը հավելել է, որ այլընտրանքային ճանապարհի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե կարող ենք կամուրջը շրջանցել՝ լեգիտիմ սահման ունենալ, որին ժողովուրդը չի համաձայնել։
Հայաստանը համաձայնել է վերադարձնել չորս գյուղեր Ադրբեջանին, որոնք «օկուպացված» են եղել 1990-ականների սկզբից»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։