Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան կատարել են զոհված զինվորականների մարմինների հերթական փոխանակումը

Ստամբուլի համաձայնությունների շրջանակում Ուկրաինային է հանձնվել 1000 զոհված զինվորականի մարմին, Ռուսաստանին՝ 26։ Այս մասին Telegram-ում գրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինական համակարգման շտաբն իր հերթին հայտնել է, որ Կիևը ստացել է 1003 մարմին, մոտ օրերս կսկսվի նրանց նույնականացումը։

Մարմինների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել նոյեմբերին։ Այդ ժամանակ Մոսկվան Կիևին է հանձնել 1000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին, Կիևը՝ 30 մարմին: Մինչ այդ Ուկրաինան և Ռուսաստանը մարմինների փոխանակում էին կատարել հոկտեմբերին՝ 1000-ը 31-ի դիմաց։

Տարվա սկզբից կողմերը մի քանի հանդիպում են անցկացրել Ստամբուլում, որոնց արդյունքում համաձայնել են շարունակել նաև ծանր վիրավորների և հիվանդների փոխանակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031