Բաժիններ՝

Հունգարիան, Սլովակիան և Չեխիան հրաժարվել են մասնակցել ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրմանը

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրո անտոկոս վարկի տրամադրմանը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նրանք հրաժարվել են աջակցել Ուկրաինային և դեմ են արտահայտվել դրան, սակայն փոխարենը համաձայնել են չօգտագործել վետոյի իրենց իրավունքը և չեն խոչընդոտել փաթեթի ընդունմանը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ չէր ցանկանա, որ Եվրամիությունը պատերազմի մեջ լինի։

«Գումար տալը նշանակում է պատերազմ», – ասել է Օրբանը։

Նա նաև «փակուղի» էր որակել ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու ծրագիրը, որը Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքում մերժվել էր։

Իր հերթին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրմանը։ Չեխիան ևս վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ միացել է հրաժարման գործընթացին:

Հայտարարության համաձայն՝ Ուկրաինային տրամադրվող միջոցները չեն գանձվի վերոնշյալ երեք երկրներից և չեն ազդի նրանց ֆինանսական պարտավորությունների վրա։

Եվրոպական միության ղեկավարները Բրյուսելում մեկ օրից ավելի տևած գագաթնաժողովի արդյունքում համաձայնության են եկել ԵՄ ընդհանուր բյուջեից առաջիկա 2 տարվա ընթացքում Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մասին, սակայն չեն կարողացել պայմանավորվել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031