ԱՄՆ-ն կհյուրընկալի Գազայի հարցով բարձր մակարդակի քառակողմ բանակցություններ. Axios
Ուրբաթ օրը Մայամիում տեղի կունենա ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կարևոր հանդիպումը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
Ըստ լրատվամիջոցի, բանակցությունները կկենտրոնանան հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլի և Գազայի հատվածում պատերազմի ավարտի վրա:
Հյուրընկալող կողմը կլինի Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Քննարկմանը կմասնակցեն Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին:
