«Հայրենադավություն էր, ի՞նչ էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր». Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռի երեկվա իրադարձությունների մասին

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր։ Դատական նիստից առաջ Երրորդ նախագահը կարճ պատասխանեց 168.amհարցին, թե երեկ Մայր Աթոռի բակում տեղի ունեցողն ինչպե՞ս կբնութագրի։

«Բոլորս տեսանք, թե ինչ էր, հայրենադավություն էր, ի՞նչ էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն, ուրիշ ոչ մի բան»,- հակիրճ նշեց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի թեմի քահանաները  Մայր Աթոռում երեկոյան ժամերգություն մատուցեցին։ Ժամերգությանը զուգահեռ՝ Մայր Աթոռի բակում էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների «գաղափարակիցները», նրանք այնտեղ էին եկել հենց նրանց կոչով, որպեսզի պահանջեին Վեհափառ հայրապետի հրաժարականը։

Մայր Աթոռի բակ գնացին նաև այդ եպիսկոպոսները՝ մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով շրջափակված, ելույթ ունեցան, որն այդպես էլ որևէ մեկը չլսեց, փոխարենը՝ եպիսկոպոսներն արժանացան «հուդա», «ամոթ» վանկարկումներին և հեռացան՝ կրկին անվտանգությունով շրջափակված։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031