Կանադացի զինվորականներն ԱՄՆ-ի տարածքի հարեւանությամբ ճամբար են կառուցում անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով, որոնք հատել են կանադա-ամերիկյան սահմանը:
Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը ընտրարշավի նախաշեմին ոտքով ճանապարհորդում է հանրապետության տարածքում:
Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:
WikiLeaks պորտալն օգոստոսի 10-ին հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը, նոր փաթեթը նկարագրում է տեսահոսքերի հավաքման ծրագրի աշխատանքը։
Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադին օգոստոսի 10-ը երկրում ոչ աշխատանքային օր է հայտարարել ըստ Ցելսիուսի մինչեւ 50 աստիճան տապի պատճառով:
Ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընը վիճարկում են աշխարհի ամենախելացնոր մարդու կոչումը։
Թուրքիան 2 միլիարդ դոլար է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից։
«Աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել: Ես նորից հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ը, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող էին ռազմական գործողություններ սկսվել»:
Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի արվարձանում օգոստոսի 9-ին մի խումբ զինվորականների վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ինքնությունը: Խոսքը վերաբերում է 37-ամյա ալժիրցի Համու Բենլատրեշին, որը Ֆրանսիայում ապրում է օրինական հիմունքներով:
Կուբայում 94 տարեկան հասակում վախճանվել է Օսվենցիմի առաջին կալանավորներից մեկը՝ Զիգմունդ Սոբոլեւսկին:
Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները, որոնք կարող են իրադրության հետագա սրման հանգեցնել Կորեական թերակղզում, եւ պատրաստ է երկխոսություն վարելու Փենյանի հետ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 3- 9-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 7-ը գտնվում են ՀՀ տարածքում:
«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության», – ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որում ներառված են նաև գերմանացի խորհրդարանականները, երկարատև բանակցություններից հետո սեպտեմբերի 8-ին այցելելու է Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա:
Իսրայելի զինված ուժերը պատմել են Գազայի հատվածի հետ սահմանին լրացուցիչ արգելապարսպի կառուցման նոր նախագծի մասին:
Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց, որ այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ ինքը չի տեսնում:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ադանայում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման դեպքին:
Իրաքի Քիրկուկ հյուսիսային նահանգի նահանգապետ Նաջմադին Քարիմը չի բացառել քրդական մի քանի պետությունների ստեղծման հնարավորությունը՝ ինչպես որ գոյություն ունեն 20-ից ավելի արաբական երկրներ:
Ֆրանսիայի հարավում շուրջ 500 հա տարածությամբ հրդեհի պատճառով առնվազն 400 մարդ տարհանվել է:
Ադանայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ՝ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Երկհարկանի ավտոբուսը, որում շուրջ տասն ուղեւոր է եղել, խանութի մեջ է մխրճվել Լոնդոնի հարավարեւմտյան մասում:
Չինացի մասնագետներն աշխարհում առաջինն են կարողացել «Մո Ցզի» արբանյակից Երկիր քվանտային ծածկագրման միջոցով տվյալների հաջող եւ անվտանգ հաղորդում իրականացնել:
Սիրիական բանակը Հոմս նահանգի արևելքում հետ է մղել «Իսլամական պետության» գրոհայինների ուժգին հարձակումը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է ալբանների հետ փոխզիջումային լուծում փնտրել Կոսովոյի խնդրում, իսկ սեպտեմբերին նա մտադիր է երկրում լայն քննարկում նախաձեռնել այդ հարցի շուրջ:
Թուրքիայի կառավարությունը վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով Սիրիայում առկա իրավիճակը, որոշում է կայացրել փակել թուրք-սիրիական սահմանային Ջիլվեգյոզու անցակետը:
«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- հավելել է Դավիթ Բաբայանը:
Ստամբուլում գյուլենականների դեմ ուղված հետախուզական գործողությունների շրջանակներում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
«Ֆրանկլին» փոթորիկը հասել է Մեքսիկայի ափերին եւ արդեն սողանքներ է առաջացրել երկրի արեւելքում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10-ի գիշերվանից խախտված է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեք-չորս ժամ ուշացումով։
Հավանայում ԱՄՆ-ի դեսպանության մի քանի աշխատակիցներ ակուստիկ ինչ-որ սարքերի ներգործության են ենթարկվել, ինչը նրանց մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացրել: