«Ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ կարողանում էիք այդ ձայներն ապահովել». Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելքին»

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Ելույթների մեծ մասում հիմնականում անդրադարձ էր կատարվում ընտրություններին: Այս ելույթները պետք է լինեին կա՛մ նախընտրական, կա՛մ հետընտրական շրջանում: Եթե բոլորդ հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին արտահայտում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին և եկել Ազգային ժողով:

Ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժի կողմից, որևէ վստահված անձի կողմից, որևէ հանձնաժողովի անդամի կողմից չի եղել բողոքարկում, հետընտրական որևէ գործընթաց չի եղել, ցույցեր չեն եղել, ընդամենը եղել է մեկ դիմում Սահմանադրական դատարան ՀԱԿ խմբակցության կողմից:

Այսինքն՝ բոլորը գոհ էին իրենց արդյունքներից: Իսկ ինչ մնում է ընտրակաշառքներին, ես խնդրում եմ՝ բոլորդ մոնիտորինգ արեք և տեսեք, թե ում ռեսուրսներն ինչքան էին, և որտեղից էին դրանք, եթե դուք խոսում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք՝ ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ կարողանում էիք այդ ձայներն ապահովել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031