Թուրքիայի նախագահական նստավայրում մեկնարկել է երկրի «Բարձրագույն զինվորական խորհրդի» նիստը, որտեղ քննարկվում է 332 գեներալի և ծովակալի ծառայողական առաջխաղացման հարցը։ Օրակարգի ամենաուշագրավ մասը կին ծովակալ Գյոքչեն Ֆըրաթի հնարավոր առաջխաղացումն է։ Նա հավակնում է կոնտր-ադմիրալի կոչմանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
Պենտագոնի Պաշտպանական լոգիստիկայի վարչությունը չեղարկել է 300 միլիոն դոլարով 16 հազար տոննա լիթիումի կարբոնատի գնման մրցույթը։
ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում երկու ընտրատեղամաս կբացվի։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
ԱՄՆ բանակն սպառել է իր բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների մեծ մասը Իրանի դեմ պատերազմի ընթացքում, ինչը մտահոգություններ է առաջացնում ապագա հակամարտություններին զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տվյալներին ծանոթ երեք անձանց։
Հայաստանի երկաթուղիները կարող են ներգրավվել աշխարհաքաղաքական համադրությունների ցանցում:
Ոչ Ծառուկյանին, ոչ ինձ ոչ մի բան էլ չեն կարող անել. Սամվել Կարապետյան
Տիկին Ղազարյանը, երևի, էներգիայի դժվարութուն ունի․ Ղահրամանյանը ցիտեց Ադրբեջանի նկրտումների դրվագները
Ճապոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 24,2 միլիարդ իեն (մոտավորապես 153 միլիոն դոլար) կհատկացնի ՝ հուլիսի 28-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես արգելակներ և սկզբունքներ չունեցող, բարոյական և իրավական տեսանկյունից անկած մարդիկ են պետք, որ ծառայեն որպես մեդիակիլլերներ:
Գալու է օրը՝ ՔՊ-ականներն են Փաշինյանին հեռացնելու. Սամվել Կարապետյան
Դահլիճում ամենակարևոր աթոռը մնում է Կարապետյանինը․ Ղազարյանը՝ ԱԺ-ի և Ալեքսանյանի «մշակումների» մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ աշնանը Հայաստանին սպասվում են ծանր գործընթացներ, և ընդդիմության հիմնական օրակարգը պետք է լինի դրանց դիմակայելը: Նրա փոխանցմամբ՝ սահմանազատման և սահմանագծման պատրվակով իշխանությունները պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել և դա չեն էլ հերքում, նաև իշխանությունները մտադիր են առաջ մղել նոր Սահմանադրության նախագիծը՝ չունենալով Ազգային ժողովում բավարար թվով ձայներ։
Շուրջ 1600 դանիացի նորակոչիկներ օգոստոսի 3-ին սկսել են երկրի նոր՝ երկարացված պարտադիր զինվորական ծառայությունը՝ անցնելով 11-ամսյա ծառայության։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Դանիան արագացնում է իր պաշտպանական կարողությունների զարգացումը՝ պայմանավորված Արկտիկայի անվտանգության հետ կապված ճնշումներով և Ուկրաինայում շարունակվող պատերազմով։
Էբոլա վիրուսը Կոնգոյի արևելքում դարձել է ավելի քան 1700 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հրապարակված վերջին տվյալները։
Սիրիան ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել կտրուկ նվազեցնել Ռուսաստանից նավթի ներկրումը։ Այս քայլը քննարկվում է Սիրիայի նկատմամբ խոշոր պատժամիջոցների չեղարկման, այդ թվում՝ Սիրիային ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկից հեռացնելու հարցերի շրջանակում։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։
Օգոստոսի 3-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարչի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։ Այս մասին տեղեկացնում ենք ՀԷՑ-ից:
Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 6125-ի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի խորհրդարանի անդամ Խորխե Ռոդրիգեսին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։
Թուրքիան կոչ է անում Մոսկվային և Կիևին ապահովել իրեն պատկանող առևտրային նավերի անվտանգությունը Սև ծովում։
Քաղաքական մեծամասնության հաշվարկը սխալ է․ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է 46 հոգով. Գեղամ Մանուկյան
Ալյուր բաժանելու գործընթացում ներգրավված չեմ եղել․Ալեքսանյանը զրպարտություն որակեց մամուլի գրածը
«Բոլորն ամեն ինչի համար պատասխան են տալու»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը:
Կեղտ եմ համարում մարդկանց, որոնք սուտ են խոսում, զրպարտում են․ Քոչարյանը՝ ՔՊ-ականին
Գնահատե՛ք ՀՀ օրվա ռազմական պոտենցիալը՝ հաշվարկից հանելով ՍՈՒ-երը, որոնք թանկ գնվեցին և օդ չբարձրացան
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին:
Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեությունն առաջվա պես առաջացնում է Տոկիոյի լուրջ մտահոգությունները. Ճապոնիայում կարծում են, որ Փհենյանը երկրին միջուկային հարված հասցնելու հնարավորություն ունի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության 2026 թվականի «Պաշտպանության սպիտակ գիրքը» ամենամյա զեկույցը։
Հայկ Կոնջորյանը (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված ԱԺ փոխխոսնակը՝ խմբ.) դեռ երկար իր վրա կզգա իմ տնտեսական գիտելիքների ծանր, դառը և անդառնալի հարվածները։ Այս մասին օգոստոսի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։