«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության ոչ մի հնարավորություն չունեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները։ Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան՝ լավ»։ Որքա՞ն շուտ։ «Առաջիկա շաբաթների ընթացքում»։ Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցությունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային։
«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երեւույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլեւ լուրջ վերադասավորումների:
Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար:
Դժվար է հավատալ, որ նախկինում ամիսների ընթացքում ծրագրվող հանդիպումները տապալվում էին, իսկ այս հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին՝ առանց երկար նախապատրաստական և անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքի։
Թուրքիայի առևտրի նախարարությունը պատրաստվում է արտահանողներին մեծ աջակցություն ցուցաբերել: Մինչև տարեվերջ 17%-ով ավելացնելով ֆինանսական աջակցությունը՝ թուրքական «Էքսիմբանկը» մտադիր է 11.000 արտահանողի 46 միլիարդ դոլար տրամադրել:
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 26-ին բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, այն վերջնականապես սահմանելով 2.25 տոկոս, ինչին անմիջապես արձագանքեցին զարգացող երկրների ֆինանսական շուկաներն ու փոխարժեքները:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները:
Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը:
Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է:
Քիչ առաջ Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
«Ադրբեջանի համար սա բարդ ընդունելի տարբերակ է, որովհետև բանակցելով պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի հետ՝ սա արդեն իսկ Արցախի ինքնորոշումը ճանաչելու մի տարր կհանդիսանա, ինչին Ադրբեջանը չի գնա»:
«Այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»:
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը «բանակցում են» «Մարիոթ Արմենիա» սրճարանում. 1in.am:
2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Երեկ իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն ա». Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին:
Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած:
Բաքվի Խազարի շրջանում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 13-ամյա դպրոցական է մահացել:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց հարցին․ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»։
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով:
Քաղաքացիական «Պայմանագիր կուսակցության» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրություններում ՔՊ կուսակցության անդամ Սեւակ Միքայելյանն ինքնաառաջադրվել է եւ կուսակցությունը չի պաշտպանելու նրա թեկնածությունը:
Ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը, օրակարգում հայտնվեց ԵԿՄ նոր ղեկավարի ընտրության հարցը։ Նախ շրջանառվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունը։ ԵԿՄ վարչության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանն ասել էր, որ Արամ Սարգսյանն ընդունված է բոլորի կողմից։ Այս ընթացքում, սակայն, շրջանառության մեջ դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի անունը, և կարծիքներ հնչեցին, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է, որ ԵԿՄ-ն սպասարկի գործող իշխանության շահերը։
Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում Թուրքիայում արգելված «By Lock» բջջային հավելվածն օգտագործելու մեջ մեղադրվող 47 անձանց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Նրանցից 25-ն արդեն բերման են ենթարկվել: