Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը դադարեցրեց աշխատանքը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների նախաշեմին

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ ամերիկացի սենատորները դադարեցրել են իրենց աշխատանքը: Այդ մասին գրել է The Hill թերթը:

Այժմ ամերիկացի այն սենատորները, որոնք մտադիր են հասնել վերընտրման, նախընտրական արշավով կզբաղվեն անմիջականորեն իրենց նահանգներում:

Սկզբնապես պլանավորվում է, որ սենատորներն իրենց աշխատանքը կշարունակեն ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 26-ը, քանի որ նրանք պետք է քվեարկեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 30 թեկնածությունների շուրջ, այդ թվում՝ դատական մարմինների տարբեր պաշտոնների համար:

Սակայն նախօրյակին նրանք հաստատեցին բոլոր թեկնածուներին, այդպիսով իրենց աշխատանքն ավարտելով երկու շաբաթ ավելի շուտ: Հրատարակությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, իր աշխատանքն ավարտել է տակավին սեպտեմբերի վերջին: Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում կվերընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, սենատորների, ինչպես նաեւ նահանգապետների զգալի մասը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս