Փաշինյանի հրաժա­րականից հետո ու­ժային կառույց­ներն անցնելու են ուժեղացված ռեժիմի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի հրաժա­րականից հետո Հայաստանի ու­ժային կառույց­ներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառա­յության:

Դեռեւս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կա­ռույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստու­թյան ալիք բարձրացնել:

Չնա­յած այս սցենարը քիչ հավանա­կան է հաջողության որեւէ շանս չունենալու պատճառով, սա­կայն իշխանությունները հասկանում են, որ ավելորդ զգոնու­թյունը չի խանգարի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս