ՔԻչ առաջ Մարիոթ հյուրանոցում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Րոպեներ անց կմեկնարկի հանրահավաքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կարևոր հայտարարություններ հնչեցնել:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ այս պահին հանդիպում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Ազգային Ժողովում ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են, որի ավարտից հետո լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի ցանկանում կանխատեսումներ անել վարչապետի ընտրության երկրորդ փուլում ՀՀԿ-ի քայլերի և դիրքորոշման վերաբերյալ:
Անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով Եվրամիության ծախսերը 2021-2027 թվականներին կաճեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո, ինչը կկազմի այդ ժամանակաշրջանում ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 2 տոկոսը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հերքել է Ռոբերտ Քոչարյանի` ներքաղաքական գործընթացներին մասնակցելու և Մոսկվա մեկնելու մասին լուրերը։
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:
Տրիպոլիից արեւմուտք ընկած ափամերձ շրջանում ինը միգրանտների, այդ թվում մեկ երեխայի մարմիններ են գտել նավակում, որոնք զոհվել են Լիբիայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարևոր հայտարարություններ են հնչելու:
Ռամկավար ազատական կուսակցությունը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին կոչ է անում Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկումներից և քվեարկությունից հետո պայքարը շարունակել սահմանադրական ճանապարհով:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Այսօր որոշ կայքեր լուրեր էին շրջանառել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը մայիսի 1-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ ՀՀԿ պատգամավորներին ուղղորդել է դեմ քվեարկել ԱԺ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին:
Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով:
«Հայաստանում ծավալվող իրադարձություններն արտաքին վեկտոր չունեն, դրանք ներքին զարգացումներ են, հետևաբար՝ որևէ կերպ չեն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Հայաստանյան իրադարձություններին իրանական կողմից որևէ պաշտոնական արձագանք դեռևս չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Այսօրվա մեր ակցիաներն աննախադեպ ծավալ են ընդունել, Երևանում բաց ճանապարհ չկա»,- քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները փոփոխությունների կհանգեցնեն նաև խորհրդարանի կազմում:
Երբ մենք գնահատական էինք տալիս, որ հասարակությունը վերափոխվել է բնակչության, բնական է՝ դա համապատասխան վերլուծության է ենթարկվել և բնակչությունը նորից հասարակության վերածելու գործընթացի հիմքում է դրվել: Երբ սկսվեց այս շարժումը, բոլորս տեսանք, որ դա ոչ թե քաղաքական բովանդակության շարժում էր, այլ՝ կառավարելի քաոս ստեղծելու տեխնոլոգիաներ կիրառվեցին երիտասարդների նկատմամբ:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու վրա ռասիստական հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացում է ստացել սեփական Պահպանողական կուսակցության պատգամավորների մի մասից, որ իր կառավարությունը գտնվում է հրաժարականի սպառնալիքի ներքո՝ Brexit-ից հետո մաքսային կարգավորման հարցերում Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների պահպանման պլանների իրագործման դեպքում:
Բողոքի շարժման առաջնորդ, Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու հարցի մասին։ Այդ մասին նա ասել է Reuters գործակալությանը։
Իրանի արեւմուտքում՝ Յասուջի նահանգում, մայիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 76-ի:
Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։ Ինչպես […]
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը մայիսի 1-ին մտել են Սեւ ծով:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: