Բաժիններ՝

Պահպանողականները պաշտոնանկությամբ են սպառնացել Մեյին ԵՄ-ի հետ մաքսային գործարքի դեպքում. The Daily Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացում է ստացել սեփական Պահպանողական կուսակցության պատգամավորների մի մասից, որ իր կառավարությունը գտնվում է հրաժարականի սպառնալիքի ներքո՝ Brexit-ից հետո մաքսային կարգավորման հարցերում Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների պահպանման պլանների իրագործման դեպքում:

Ինչպես մայիսի 2-ին հայտնել է The Daily Telegraph թերթը, այս մասին ասված է 62 եվրասկեպտիկ պատգամավորների խմբի կողմից Դաունինգ սթրիթ ուղարկված նամակում:

Նամակում ասված է, որ Եվրամիության հետ մաքսային հացերի շուրջը գործընկերային հարաբերությունների հաստատման դեպքում կարժեզրկվի Brexit-ի գլխավոր գաղափարը՝ Բրյուսելից անկախությունը մնացած աշխարհի հետ առեւտրի հարցերում, քանի որ այդ սցենարի դեպքում Մեծ Բրիտանիան չի կարողանա իրեն վերադարձնել ինքնուրույն ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու իրավունքը:

«Առաջարկվող նոր մաքսային գործընկերությունը գործնականում անիրագործելի է եւ այնպիսի մակարդակի նորմատիվային միասնացում կպահանջի, որ դա գործնականում անհնար կդարձնի անկախ առեւտրական քաղաքականության իրագործման գաղափարը»,- նշված Է պատգամավորների 30-Էջանոց ուղերձում:

The Daily Telegraph-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել է նաեւ այն մասին, որ Եվրամիությունից դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը հավանություն չի տալիս Եվրամիության հետ մաքսային գործընկերության պլաններին եւ պատրաստ է պաշտոնաթող լինել, եթե այդ գաղափարին ընթացք տրվի: Այս թեման պետք է մայիսի 2-ին քննարկվի նախարարների կաբինետի նիստում, ըստ որում Sky News հեռուստաալիքը պահպանողականների կառավարությունում տիրող մթնոլորտը նկարագրում է որպես «քաղաքացիական պատերազմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս