Փաշինյանը «կքննարկի և կմտածի» թեկնածությունը կրկին առաջադրելու մասին

Բողոքի շարժման առաջնորդ, Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու հարցի մասին։ Այդ մասին նա ասել է Reuters գործակալությանը։

«Մենք կմտածենք և կքննարկենք»,- ասել է Փաշինյանը` մեկնաբանելով ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորությունը։

Նա հնարավոր է համարում այն սցենարը, որի դեպքում նրա շարժումը կարող է բոյկոտել ընտրությունները, եթե խորհրդարանը լուծարվի։ Սակայն ամեն ինչ կախված կլինի ընթացիկ իրավիճակից։

«Հիմա չեմ կարող հստակ ասել»,- ասել է Փաշինյանը՝ ասելով, որ մտադիր չէ հանձնվել։

«Իմ միակ ուժն իմ ժողովուրդն է։ Մենք չենք հանձնվի, մենք կշարունակենք գործադուլը և անհնազանդությունը»,- հայտարարել է նա։

Տեսանյութեր

Լրահոս