Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։
Շաբաթ օրը Ստամբուլի Գալաթասարա շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի և ստամբուլահայ լրագրող Արաթ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու հանդեպ (լուսանկարում):
«Սա իրականություն է ու սա չպետք է թաքցնել և, պատերազմի հավանականության մասին խոսողներն ամենևին էլ Լեռնային Ղարաբաղում փոփոխությունների, ժողովրդավարացման հակառակորդներ չեն, կամ, այսօրվա տերմիններով ասած, հակահեղափոխականներ չեն»:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը, ով պայքարում է քաղցկեղի դեմ ավելի քան 2 տարի, մահացել է 81 տարեկան հասակում:
Չինաստանում Համաշխարհային ցանցի օգտատերերի թիվը հասել է 802 միլիոնի. միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում այն ավելացել է 3,8 տոկոսով կամ 29,68 միլիոնով:
«Այցի կոնկրետ արդյունքներ չեմ տեսնում, ընդամենն այդ այցը բավարարում է տեղի ղեկավարների հավակնությունները, որ կանցլերն է եկել, դա ոչ ամեն օր է տեղի ունենում»։
Կանաչը խորհրդանշում է գարունը, զարթոնքը, նոր ճանապարհը արմատից մինչև երկինք:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ չին-ամերիկյան առեւտրային բանակցություններում լավ արդյունք արձանագրելու համար հարկավոր է, որ քաղաքական գործիչներն աշխատեն «հանգիստ եւ անկեղծորեն»։
Պաշտպանի խոսքով՝ Մ.Գրիգորյանին մեղսագրվող «յուրացման» ժամանակ նա գտնվել է Արցախում. «Իրեն ոչ ոք, ոչ մի ֆիզիկական, իրավաբանական կամ պաշտոնատար անձ երբևիցե որևիցե գույք չի վստահել, որ դրանից հետո էլ անգամ իրավասու կամ իրավազոր լիներ՝ որևէ քննչական մարմին քննարկեր»:
ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարձակման է ենթարկվել
Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։
Անդրադառնալով նրան, որ Մերկելի Վրաստան այցի արդյունքներով 250 մլն եվրոյի պայմանագիր է ստորագրվել, իսկ Հայաստանում դեռ նոր օրակարգ պետք է մշակվի, Ս.Գրիգորյանը նշեց, որ Փաշինյանի կառավարությունը, պարզ է, չէր հասցնի ծրագրեր մշակել, բայց պետք է հասնել նրան, որ շատ կոնկրետ ծրագրեր իրականացվեն և՛ ԵՄ-ի, և՛ Գերմանիայի հետ։
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած այցին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի համատեղ ասուլիսին, գրում է:
Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումներից էր Կասպիական ավազանի կարգավիճակի շուրջ համաձայնագրի կնքումը: 5 ծովափնյա երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենիստանն ու Ղազախստանը, ավելի քան 20 տարի բանակցում են ավազանի կարգավիճակի շուրջ: Խնդրին անդրադառնում են փորձագետները:
Երեք ռուս լեռնագնաց վնասվածքներ է ստացել, երբ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Տաջիկստանում:
Ֆրանսիայի Կալե քաղաքի քաղաքային խորհուրդը չեղարկել է վեգանների փառատոնը, որը պետք է կայանար սեպտեմբեր ամսին:
Ըստ որոշ վերլուծաբանների՝ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի կողմից 2016 թվականի նախագահական ընտրարշավն անօրինական եղանակով ֆինանսավորելու, և Թրամփի հետ սեռական հարաբերություններ ունեցած երկու կանանց լռեցնելու գումար վճարելու փաստը բավարար հիմքեր են ստեղծել Թրամփին անվստասհության քվե հայտնելու համար։
Տասնյակ հազարավոր ռոհինջա փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել Մյանմարում մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների տարելիցի առթիվ:
Պերուն նոր մուտքի պահանջներ է սահմանել՝ վերահսկելու վենեսուելացի փախստականների թիվը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուժգին փոթորկի հետևանքով Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին ժամանել է Դուբլինի օդակայան: Սա 40 տարվա մեջ Իռլանդիա կատարած իր առաջին այցն է:
Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը:
Գերմանիայի կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ դեմ են, որ պաշտոնական Բեռլինը ֆինանսական օգնություն տրամադրի Թուրքիային։ Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան արժեզրկվում է, որի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում նկատվում է ճգնաժամ։
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: