Ինչ են խորհրդանշում Անգելա Մերկելի պիջակի գույները. Lragir.am

Lragir.am-ը գրում է. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնի է հագնվելու համեստ ոճով, որը չպետք է ցույց տա նրա սեռը, տարիքն ու սոցիալական վիճակը: Հիմնականում փոխվում է նրա պիջակի գույնը, իսկ յուրաքնաչյուր գույն տրամադրություն է ստեղծում:

Անգելա Մերկելը Վրաստան էր ժամանել փղոսկրի գույնի պիջակով, որը, ըստ երեւույթին, խորհրդանշում է Գերմանիայի ու Վրաստանի հարաբերույթուններում մաքրությունն ու որոշակիությունը: Հաջորդ օրը նա վարդագույն պիջակով էր, հավանաբար, ի համերաշխություն «վարդերի հեղափոխությանը» Վրաստանում:

Մերկելը Հայաստանում կանաչ պիջակով էր: Կանաչը խորհրդանշում է գարունը, զարթոնքը, նոր ճանապարհը արմատից մինչև երկինք: Գերմանիայի կանցլերը Բաքու է մեկնել ծովի ալիքի կապույտ գույնի պիջակով: Բաքվում Մերկելի բանակցությունների գլխավոր թեման կասպիական գազն է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031