Բաժիններ՝

Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը գերազանցել է 800 միլիոնը

Չինաստանում Համաշխարհային ցանցի օգտատերերի թիվը հասել է 802 միլիոնի. միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում այն ավելացել է 3,8 տոկոսով կամ 29,68 միլիոնով: Այդ մասին ասված է Չինաստանի լրատվական ինտերնետ-կենտրոնի (CNNIC) զեկույցում:

Զեկույցի համաձայն, Համացանց մուտք ունի Չինաստանի բնակչության 57,7 տոկոսը: Շարժական ինտերնետից օգտվում է 788 մլն մարդ՝ երկրում ինտերնետ-օգտատերերի ընդհանուր թվի 98,3 տոկոսը: 2017 թվականի վերջին այդ ցուցանիշը հասնում էր 97,5 տոկոսի:

Միեւնույն ժամանակ այն օգտատերերի թիվը, որոնք ցանց են մտնում սովորական համակարգչից կամ նոութբուքից, 2017 թվականի վերջի տվյալների համեմատությամբ կրճատվել է 4,1 տոկոսով եւ 1,3 տոկոսով՝ համապատասխանաբար:

Արագորեն աճում է նաեւ այն մարդկանց թիվը, որոնք վճարումները կատարում են շարժական սարքերի օգնությամբ: Եթե 2017 թվականին նման վճարումներից օգտվում էր ինտերնետ-օգտատերերի 65,5 տոկոսը, ապա 2018 թվականի հունիսի վերջին այդ թիվը հասել է 71,9 տոկոսի:

Չինաստանում Համացանցի միջոցով կառավարական ծառայություններն օգտագործում է 470 միլիոն մարդ՝ բոլոր օգտատերերի 58,6 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս