
«Թեսթ դրայվ» իշխանության ցուցումով՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի թեմայով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները: Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է Հայաստան վերադառնա ՀՀ քաղաքական դաշտի ամենայուրահատուկ կերպարներից մեկը:
Թերթի տեղեկություններով՝ սա արվում է իշխանության վերին էշելոնների ցուցումով. սա մի յուրահատուկ «թեսթ դրայվ» է, որով փորձ է արվում ստուգել հանրության ռեակցիան Վանոյի վերադարձի պարագայում: Պատահական չէ, որ իշխանություններին սատարող ՖԲ ակտիվի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար մեջբերում են Սիրադեղյանի գրառումներն ու հրապարակում նրա պատմվածքներն ու արդեն աֆորիզմ դարձած տարբեր արտահայտությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: