Բանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի բերելու հանգամանք ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Իրանը հայտարարում է, որ պլանավորում է Թեհրանում պարբերաբար կրճատել ջրի մատակարարումը, քանի որ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտներից մեկին։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկը ոչ թե Վրաստանի իշխանությունների իրավասության, այլ հենց Եվրամիության իրավասության մեջ է, և այդ հարցի շուրջ վրացական իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներն աբսուրդ են, այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարի խոսքերը։
Վաշինգտոնում 104 տարեկանում մահացել է հայազգի ԱՄՆ պետական գործիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին քարտուղար և Վիետնամի պատերազմի տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Փոլ Ռոբերտ Իգնեշիուսը (Պողոս Իգնատոսյան)։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պորտուգալիայի միգրացիոն գործակալությունը (AIMA) կամավոր մեկնման ծանուցումներ է ուղարկում ժամանակավոր պաշտպանություն ունեցող մի շարք անձանց, այդ թվում՝ երեխաների, որոնք պատերազմի սկսվելուց հետո ժամանել են Ուկրաինայից, գրում է Sicnoticias-ը։
Այս պահը նման է 1939 թվականին, կամ, հուսանք, 1981 թվականին։ Աճող վտանգի պահ է։ Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները մեծանում են։ Դուք զգո՞ւմ եք դա։ Ես զգում եմ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ խոսելով աշխարհում տիրող իրավիճակի մասին։
Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Կրեմլի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ տարվանից պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Բուլիգային նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:
Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ տվել է ձերբակալման օրդեր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։
Ուկրաինայում հակամարտության պատճառով ռազմական ներուժի ամրապնդման ԵՄ ծրագրերի ֆոնին Թուրքիան կարող է հասանելիություն ստանալ պաշտպանական նախագծերի ֆինանսավորման եվրոպական մեխանիզմներին և սպառազինությունների համատեղ գնումներին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է The New York Times թերթը:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոները հանելու որոշումը չի համարել Իրանի սահմանադրությանը հակասող։ Այս մասին հայտարարել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները». Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Էսքան վատ երբեք չի եղել. Երբեք չի եղել, որ ղեկավարն ասի` օրենքը ես եմ. Լևոն Զուրաբյան
«Միջին միջանցք» նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում․ ինչպես հաղորդում է APA-ի վրացական բյուրոն, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։
Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Փաշինյանի աշխատակազմին՝ միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, արժանացել է Fox News-ի «Տարվա հայրենասեր» մրցանակին:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին իսկ ժամերից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց է տվել իր աջակցությունն Ադրբեջանին ու ադրբեջանական բանակին»․ այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Թող Աստված Ադրբեջանին և թյուրքական աշխարհին պարգևի դեռ շատ հաղթանակներ: Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ»:
Այսօր Բաքվի Ազադլիգ հրապարակում ռազմական շքերթ է անցկացվում, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը։
Մեր նման անցումային երկրներից որո՞ւմ է այս մոդելը կիրառվում. Մանուկյանը` Դավթյանի առաջարկի մասին
Սամվել Կարապետյանի դեպքը շատ առանձնացող է այդ առումով. Ընդամենը 1 նախադասություն
Երկրում արդարադատությունը հանրության համար է իրականացվում. Դու հա թղթեր գրի, ջնջի. Դավթյան
Հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում։ Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Նոր Սահմանադրական մարմին, պալատներ․ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկմանը նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր արդարադատության համակարգը բարեփոխելու սեփական տեսլականն էր ներկայացնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի անցկացումը «լիակատար խայտառակություն» է անվանել։
«Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց։ Ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց»,-ասել է նա։
Այս պահին չունենք իրավական անվտանգ միջավայր. նայեք` ովքեր են էդ ռեֆորմներն անցկացնում. Խաչատրյան
Եթե չլիներ 2008թ.-ին դատական համակարգին հասցված կացնի հարվածը, գուցե չունենայինք այս աղետալի վիճակը. Արմեն Խաչատրյան