«Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրերով». Այսեր Ղազարյանի ազատման հետքերով. «Ժողովուրդ»
«Այսեր Ղազարյանը բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները:
«Ժողովուրդ» թերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ` պարզելու, թե ինչ թերացումների եւ խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ.
«Սեւանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները` նույն տարածքների հետ կապված… Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով. այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ անտառն են կտրում»:
Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքերով` 2018թ. եւ 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: