Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից եւ ինքնաբացարկ ներկայացրել:

«Մինչ այդ նկատենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկոյան ժամին սկսելու է վարչության անդամի թեկնածուների քարոզարշավը, որին, փաստորեն, Հ. Հակոբյանը չի մասնակցելու:

Երեկ Հակոբյանը մեզ հետ զրույցում իր ինքնաբացարկը բացատրեց այսպես. «Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաեւ իմ որոշումը կայացրեցի: Որեւէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացե՛ք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ, պետք է զբաղվեմ այդ աշխատանքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031