Բաժիններ՝

Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում ակտիվացել է հրաբուխը

Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում հուլիսի 29-ին սեյսմիկ ակտիվության փուլ է մտել Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը: Այդ մասին հաղորդել է կղզու պրեֆեկտուրան։

«Այսօր տեղական ժամանակով 05:13-ին (համընկնում է Երեւանի ժամանակի հետ) սեյսմիկ ակտիվությունից հետո արձանագրվել է մագմայի բարձրացում դեպի մակերեւույթ»,- ասած է հաղորդագրության մեջ: Պիտոն դը լա Ֆուռնեզի հրաբախագիտական դիտարանի տվյալներով՝ ակտիվության աղբյուրը գտնվում է հրաբխի հյուսիսյաին կողմում: Կղզու իշխանությունները հայտարարել են տագնապ՝ սահմանելով դեպի այդ շրջան մարդկանց մուտքի եւ մերձակայքում ինքնաթիռների վայրԷջքի արգելք: Պիտոն դը լա Ֆուռնեզ լեռը գտնվում է Ռեյունիոնի հարավ – արեւելքում:

Այդ վահանաձեւ հրաբուխը՝ 2632 մետր բարձրությամբ՝ շուրջ 8 կիլոմետր տարմագծով հրաբխագոգով մտնում է մոլորակի վրա առավել ակտիվների թվի մեջ: XVII դարից ի վեր արձանագրվել է դրա ավելի քան 150 ժայթքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031