ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 24-ին ստեղծել է իմպիչմենթից պաշտպանության հատուկ խումբ, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ցանկացող՝ վճարելով նվազագույնը 5 դոլար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ուկրաինայի կառավարությունն իր թույլտվությունն է տվել հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի լրիվ սղագրության հրապարակման համար:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 19-ին ուղերձ է ուղարկել մի շարք երկրների, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամների մայրաքաղաքներ՝ Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղաբաշխման մորատորիում սահմանելու առաջարկությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս մոտավորապես 450-ը՝ տուժելՊակիստանի արեւելյան մասում՝ Հնդկաստանի հետ սահմանին, նախօրյակին տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է որոշել, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու համար:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին աԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի սարսափելի կոտորածի մասին։
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից):
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ՝ նախկին, ինքնասպանությունը կամ մահը միշտ տարբեր վարկածների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Իսկ եթե այդ մարդը նաեւ անցնում է որեւէ քրեական աղմկոտ գործով, կարեւոր չէ՝ որպես մեղադրյալ, թե վկա, ապա անխուսափելիորեն նրա մահը պետք է կապվի այդ քրգործի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եվ այն վճռելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան «Իմ քայլ»-ի պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անց` ՔՊ կենտրոնական գրասենյակում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։
«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում աշխատակիցներին տրվել են հերթական պարգեւավճարները: Սակայն այս օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել, որ դրանց բաշխումը չի ընթացել օրենքով սահմանված կարգով, այն է՝ աշխատակիցների կատարողական ցուցանիշների հիմա վրա, այլ, ինչպես մեզ դիմողներ էին ասում, տրվել է կամայականորեն, «ըստ ճաշակի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչեւ 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն թե՛ նիստի, թե՛ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված՝ խորը խառնաշփոթ է. հայաստանյան իսթեբլիշմենթում անակնկալի են եկել հատկապես Վ. Պուտինի սպասվելիք այցի մասով։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեժ մթնոլորտը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայտնի ծեծի միջադեպից հետո չի պարպվում Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում վենդետայի սուրն է կախվել: Բանն այն է, որ զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջեւ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Լոս Անջելեսում Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ նրա ստատուս քվոն եւս կվերադարձվի` «մինչեւ Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»:
Հարյուրավոր մերկ բրիտանացիներ են լողացել Հյուսիսային ծովում՝ հաջակցություն հոգեկան առողջության պահպանության Mind բարեգործական հիմնադրամի:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
74-ամյա քաղաքացին սկզբում հրաժարվել է նոր կացարանից, բայց, ի վերջո, տեղափոխվել է քարանձավից։
«Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
«Մենք չունենք Կառավարություն, Ազգային ժողով, մենք հենց այնպես Նիկոլի «բստրած» թվերով կերակրում ենք ժողովրդին։ Հեղափոխությունից հետո Նիկոլը փակում էր Սաշիկի տեսախցիկները, ես էլ եմ, որ իրեն սրանից հետո ասելու եմ 50/50, որովհետև ինքը հենց դրա վրա խաբեց ժողովրդին ու եկավ առաջ»,- շեշտեց նա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի հուզական ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա աշխարհի ղեկավարներին մեղադրել է գողացված մանկության մեջ, անվանել է «շատ երջանիկ աղջկա» խոսքեր, որը լուսավոր ապագա է կանխավայելում:
«Արարատի մարզպետն ընդամենը լինելով գյուղապետ, և խոպան մեկնած լինելուց հետո միանգամից զբաղեցրեց Արարատի մարզպետի պաշտոնը, իսկ Արարատի մարզը բավականին մեծ է, և նա չի կարողանում ղեկավարել մարզը»:
«Պարոն Վանեցյանի հրաժարականի տեքստում գրվածը խտացված այն է, ինչ գոյություն ունի այսօրվա իշխանությունների ներսում։ Եվ Վանեցյանը սա հասկացավ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: