Բաժիններ՝

Հարյուրավոր մերկ կանայք ու տղամարդիկ բարեգործական մրցալողի են մասնակցել Հյուսիսային ծովում

Հարյուրավոր մերկ բրիտանացիներ են լողացել Հյուսիսային ծովում՝ հաջակցություն հոգեկան առողջության պահպանության Mind բարեգործական հիմնադրամի: Այդ մասին հայտնել է Daily Mirror թերթը: Բարեգործական ակցիան տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ աշնանային գիշերահավասարի նախօրյակին:

Ըստ նախնական տվյալների, մրցալողին մասնակցելու եւ նվիրատվություն անելու էր եկել ավելի քան 700 մարդ: Բոլոր հյուրերին կերակրել են խորովածով: Միջոցառման կազմակերպիչ Ջեքս Հիգինսոնը հայտարարել է, որ ընթացիկ տարում ակցիան անցել է բարձր մակարդակով: Նա ընդգծել է, որ ծովում լողին մասնակցել են նույնիսկ հաշմանդամի սայլակներով մարդիկ:

«Շուրջ բոլորն այնքան շատ էր ուրախությունը, ժպիտները, գրկախառնությունները,-պատմում է Հիգինսոնը:- Աննկարագրելի էր այդ ամենը դիտելը: Ակցիայի գաղափարն այն չէր, որ մարդիկ պարզապես մերկանան: Նրանց համար դա արկած էր, հույզերի փոխանակում»: «Մենք ռիսկի դիմեցինք, միաձուլվեցինք բնությանը, ուրախանում էինք կյանքով եւ ցուցադրում մեր մարմինների եզակիությունը,-ասում է լողին մասնակցած 41-ամյա մի կին:-Մարդիկ միմյանց վրա ջուր էին շփում, ճչում էին ու ծիծաղում: Դա սքանչելի էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս