ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Գործնականում, ինքն իր իշխանությունների՝ գործադիր և օրենսդիրի միջոցով պատերազմ է հայտարարել ՍԴ-ին, և բոլորս գիտեինք, որ դրա ավարտից հետո ինքը պետք է անցներ 4-րդ իշխանության գրավմանը, բայց, ինչպես ցույց տվեց «Հայելի» ակումբի դեպքը, երրորդ իշխանության՝ դատական իշխանության, և չորրորդ իշխանության դեմ արշավը կարծեք թե զուգահեռ է ընթանում»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Սիրիայում շարունակվում են Հալեպի վերականգնման աշխատանքները: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ տեսք ունի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանը:
«Պարբերաբար աշխատում ենք առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպել վարչապետի հետ, և սա հերթական հանդիպումներից մեկն է։ Այս պահին կոնկրետ օրակարգ չունենք։ Վստահ եմ, որ գործընկերներս ցանկություն կունենան որոշակի թեմաների շուրջ քննարկում ծավալել, առաջարկներ կլինեն, որոնք կմտնեն օրակարգ, սակայն կոնկրետ օրակարգ չենք պլանավորել»,- տեղեկացրեց Լ. Մակունցը։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն։
Նորաշենի նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանն այսօր հանդիպել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնից հեռացված գյուղապետի խոսքով՝ պայմանավորվել են ստեղծված մթնոլորտը հարթել:
«Ամեն ինչ կապվում է տվյալների հետ։ Սա նոր իրականությունն է։ Եվ թվային աշխարհում ազգային մոդելները բիզնես փոխակերպման համար առաջնային չեն։ Եվ ուզում եմ ասել, որ մեր հարկային ծառայությունն այս ամենի մեջտեղում է»։
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ապստամբություն բնաջնջման դեմ» իրավապաշտպան շարժման 135 ներկայացուցիչների, որոնք Երկրի կլիմայի փոփոխման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Լոնդոնում:
Արդեն տևական ժամանակ է, ինչ լսում եմ պատմություններ քաղաքական թեմաներով ընտանիքներում, ընկերների ու բարեկամների մեջ ծագող լուրջ վեճերի, խռովությունների, կոնֆլիկտների մասին։
«Բնական է, որ այլակարծությանը և իրենց քիմքին ոչ հաճելի որևէ մտքի այդ ձևով պետք է արձագանքեն: Պարզվեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է նաև «Հայելի» ակումբով, և կարծես թե Թովմասյան քույր ու եղբայրը պոստի վրա են: Հասկանում ենք, որ այսօր շատ քիչ օջախներ են մնացել, որոնք հնարավորություն են տալիս արտահայտելու ցանկացած կարծիք, նպաստում են, որպեսզի կարծիքների հանրագումարի արդյունքում քաղաքական ուժերը, հասարակությունը կարողանան կողմնորոշվել , թե ինչ է մեզ սպասվում և ինչ քայլեր է պետք անել»:
Հարցին՝ կպաշտպանե՞ն ՍԴ-ին քրեաիրավական գնահատական տալու՝ Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, նա պատասխանեց, որ քրեաիրավական գնահատականի տեղ չի տեսնում։ Ավելին, եթե նման բան լինի, ապա «Իմ քայլը» դաշինքը ներկայացրած կլիներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով Սիրիայի իրադրությունը, հայտարարել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» եւ տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին գործունեությամբ հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտամ ուսումնասիրել ՀՀ լավագույն գործընկեր հեղինակավոր կազմակերպությունների անկողմնակալ և մասնագիտական զեկույցները, որտեղ անդրադարձ կա Հանձնաժողովի գործունեությանը, այդ թվում՝ վարութային գործընթացներին, արձանագրված ձեռքբերումներին և թվացյալ անհաջողություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց. նա կշարունակի նախագահել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործող դատավարությունը։
Հ. Ավետիքյանը նկատեց, որ մամուլի հանդեպ վերաբերմունքն այն չափանիշն է, որով չափվում է որևէ երկրի ժողովրդավարության մակարդակը. «Անդրաժեշտ է, որ Ազգային ժողովն այսօր իսկ հանդես գա հայտարարությամբ, եթե իրոք հարազատ է մնում այս երկրի գլխավոր ուղենիշին, որը ժողովրդավարությունն է»: Մեկնաբանելով վարչապետի լռությունը՝ նա նշեց. «Եթե քաղաքական գնահատական չի տալու, ավելի լավ է՝ չխոսի»:
Ցանկացած նորմալ կայացած հասարակության համար, որն իրեն համարում է դեմոկրատական արժեքների կրող, և երկրում առկա է սահմանադրական կարգ, Սահմանադրությամբ ֆիքսված իշխանություն ու պետական կարգ, պարտավոր է հետևել Սահմանադրությամբ վերապահված իշխանության ճյուղերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, առանձին և համակցված գործունեության կայացմանը։
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
«Ես շատ զարմացա, որ այդ երիտասարդները եկել էին «Հայելու» խմբագրություն և մինչ այդ՝ գործողություններ չէին կատարել Կառավարության շենքի առջև կամ, օրինակ, Բաղրամյան 26-ի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ այնտեղ էր նստում, ով 2018 թվականին սեպտեմբերին առաջին անգամ հանդիպելով Ալիևին՝ ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն էր թողել իր վրա»
Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում:
2rd.am-ի տրամադրության տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ․
Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարվել է «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում» հետազոտություն: «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով՝ 350 էջանոց այդ ուսումնասիրությունն այն մասին է, որ «ազգ», «մենք», «մեր» բառերը, որոնք օգտագործվում են մեր գրականության մեջ, անհանդուրժողականության դրսևորումներ են:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի ժամը 17։45-ին։
«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում, կարծես թե, նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,- ասաց Պողոսյանը։
«Դատապարտելի է «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակումը։ Հուսով եմ, որ իրավապահները համապատասխան գործողություններ կիրականացնեն»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։
Շուրջ երկու տասնյակ միգրանտներ, որոնք փորձում էին Աֆրիկայից Իտալիա հասնել Միջերկրական ծովով, անհետ կորել են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. ջրից դուրսէ բերվել ինը զոհվածի մարմին:
Կոչ ենք անում իրենց մասնագիտության նկատմամբ հարգանք տածող բոլոր արժանապատիվ փաստաբաններին բոյկոտել պալատի ընդհանուր ժողովը, չվախենալ ահաբեկումներից և ճնշումներից, և հիշեք՝ եթե դուք չպաշտպանեք ձեզ, ապա ինչպե՞ս եք պաշտպանելու ձեր վստահորդների շահերը:
«Հայելի» ակումբի վրա հարձակմանը հաջորդած քննարկումները «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին լավատեսություն չեն ներշնչում: Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադառնալով թեմային՝ մասնավորապես նշեց. «Երբ հետևում եմ, թե ինչ դիսկուրս է գնում մեր հասարակության մեջ, ես երբեմն սկսում եմ կասկածել, որ մենք 5000-ամյա մշակույթ ունեցող ժողովուրդ ենք»: