Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց. նա կշարունակի քննել Քոչարյանի և մյուսների գործը

Դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց. նա կշարունակի նախագահել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործող դատավարությունը։

«Քննության առնելով  պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ, դատարանը որոշեց մերժել միջնորդությունը»,-որոշման եզրափակիչ մասը ընթերցեց Աննա Դանիբեկյանը։

Հիշեցնենք, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031