Որտեղ են պատսպարվելու օլիգարխները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարությունում օլիգարխները տեղ չեն ունենալու: ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից փորձեցինք ճշտել, արդյոք այդ հայտարարությունը վերաբերում է նաև խորհրդարանին: Ի պատասխան պատգամավորը նշեց.

«Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ստեղծենք այն մեխանիզմները, որ բիզնեսի մարդիկ գնան և հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով և կարիք չունենան մտնել քաղաքականություն և ինտեգրվել պետական գործընթացներին»:

«Ինչ լծակներ են օգտագործելու, որպեսզի կրկին նույն օլիգարխները չհայտնվեն խորհրդարանի «տանիքի» ներքո, «ՉԻ» մյուս հարցին Միրզոյանը պատասխանեց. «Էդ մարդիկ էսպես, թե էնպես բիզնեսով են զբաղվելու, պարտադիր չի, որ իրենք գան մտնեն բիզնեսի մեջ, իսկ եթե հաջորդ խորհրդարանում լինեն, դա իրենց իրավունքն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031