Բաժիններ՝

100-ամյա բրիտանուհու երկարակեցության գաղտնիքը

Հարյուրամյա բրիտանուհի Դորիս Օլիվ Նեթինգը խոստովանել է, որ իր երկարկեցության պատճառը համարում է օրական մեկ գավաթ Guinness գարեջուր խմելու սովորությունը:

Անգլիայի հարավի Փլիմութ քաղաքի բնակչուհի Նեթինգն օրը մեկ գավաթ մուգ գարեջուր է խմում այն ժամանակվանից, երբ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Կինը պնդում է, որ իրեն դրան դրդել է փրփրուն ըմպելիքի գովազդը, որում պնդում էին, թե դա շատ երկաթ է պարունակում:

Ծննդյան 85-րդ տարեդարձի օրը թոռները կնոջը տարել են Դուբլին այն ֆաբրիկայում էքսկուրսիայի, որը թողարկում է նրա սիրելի գարեջուրը: Նրա թոռնուհին ասում է, որ Նեթինգը շարունակում է ամեն օր խմել ոչ մեծ շիշ գարեջուր, չնայած բժշկների առարկություններին, քանի որ հավատում է դրա բուժական հատկություններին:

Ծերանոցի աշխատակիցները, որտեղ ապրում էՆեթինգը, նրա համար գարեջրի հոբելյանական երեկույթ են կազմակերպել եւ նվիրել գարեջրի ընկերության խոհրդանիշի՝ սղոցակտուցի արձանիկ: Guinness-ի ներկայացուցիչները հավատարիմ հաճախորդուհուն ուղարկել են մի քանի շիշ ըմպելիք եւ գարեջրի համով չիպսեր: Բացի դրանից, կինը հեռագիր է ստացել թագուհուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031