Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների կայացրած որոշումը՝ շեշտելով, որ դա սխալ քայլ է եղել:

Բացի այդ, Էրդողանն ու Պուտինն անդրադարձել են նաև Սիրիայի զարգացումներին:

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031