
Պուչդեմոնը Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու է առաջադրել

«Միասին հանուն Կատալոնիայի» խորհրդարանական խմբից պատգամավոր Կիմ Տոռան Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմից առաջադրվել է ապագա տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում:
«Մեր խումբը գործընկեր եւ պատգամավոր Կիմ Տոռային ռաջարկում է Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնում»,- նշել է Պուչդեմոնը մայիսի 10-ին Twitter-ում տարածված տեսագրությունում:
Մայիսի 9-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել երկրի կառավարության գանգատարկումը Կատալոնիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի բարենորոգման դեմ, որը, մասնավորապես, կարգավորում է տարածաշրջանային ղեկավարի ընտրության ընթացակարգը:
Սահմանադրական դատարանի կողմից սույն քայլը փաստորեն արգելափակել է ինքնավարության ղեկավարի պաշտոնը կրկին զբաղեցնելու Պուչդեմոնի հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: