
Արմավիրի մարզպետը պաշտոնանկ կարվի. նա մարզպետարանի գույքը դուրս է բերում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատրաստվում է իր մոտալուտ պաշտոնանկությանը: Ըստ մարզպետարանի մոտ աղբյուրի՝ Ղարհամանյանը այդ պատրաստության շրջանակում մազրպետարանից հանում է այն գույքը, որը կարելի է ինչ-որ կերպ օգտագործել:
Մասնավորապես՝ մարզպետարանի աշխատակիցները նշում են, որ վերջին օրերին անհետացել է մարզպետարանի աթոռների մի մասը»: