
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ավետիս Բերբերյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիս Բերբերյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։