Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար զարմանալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբում ասում էին, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, բայց այժմ այդ գործընթացը ստացել է անհասկանալի բնույթ. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն էլ դրա վառ օրինակն է։
«Մամուլում շատ են քննադատում, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը։ Անկեղծ ասած, քիչ բան եմ տեսնում այստեղ քննարկելու»,- այս մասին Հանրային խորհրդի նիստում ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գծով իր համախոհներին հորդորել է «ստանձնել պատասխանատվությունը» եւ հաղթահարել տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները՝ ապահովելու համար միասնությունը, որն անհրաժեշտ է հավաքական անվտանգության ապահովման համար։
Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ ֆոն դեր Լյայենի հանձնաժողովում ընդլայնման նոր եվրակոմիսար կդառնա Հունգարիայի ներկայացուցիչ Օլիվեր Վարգեյին:
Հանրային խորհրդի նիստում քննարկվում է ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը. ՈՒՂԻՂ
168 ԼՐԱՀՈՍ
«Վրաստանը միշտ մեզանից առաջ էր, այս տարի մենք ընկանք Վրաստանից էլ առաջ, շատ չէ, բայց առաջ ենք անցել: Հետխորհրդային տարածքում մենք միայն Էստոնիայից ենք հետ, շատ առաջ ենք անցել: Աշխարհում անընդհատ անկում է դիտվում համացանցային ազատության ոլորտում՝ բացառությամբ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի: Ամբողջ աշխարհը գնում է դեպի համացանցի սահմանափակում, այդ թվում՝ նաև դեմոկրատական երկրները»:
Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ է կիրառել Բաղդադում բողոքավորներին ցրելու համար, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-6-ը Վիեննայում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:
Կենտրոնական Եվրոպայի երկրները վիթխարի կորուստներ են կրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին, aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը: Գլխավոր դատախազից ՄԻՊ-ը պատասխան դեռ չի ստացել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, կոչ արեց «տեր կանգնել» իրենց կուսակցությանը: «Որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,- ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Համացանցի աշխատանքը, որը մի քանի օր առաջ ընդհատվել էր Իրաքի մայրաքաղաքում եւ հարավի մի քանի նահանգներում հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին, նոյեմբերի 7-ին վերականգնվել է երկրի ամբողջ տարածքում:
«Այստեղ չկա մեղադրանք, Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ ուզում համեմատել, ո՞նց կարող եմ ես սա (դատարանի որոշումը) համեմատել Գյուլնազ տատի հեքիաթի հետ: Սա կարող եմ համեմատել գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ»,- անդրադառնալով այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշմանը՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը:
Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին անդրադառնում է «Հայաստան-Չեխիա, ԵՄ-ՀՀ հարաբերությունները, դրանց զարգացման հնարավորությունները և խոչընդոտները» թեմային:
«Մինչև հիմա մարդիկ, ինչքան հիմարություն կա, հավատում են դրան: Ժամանակին չենք արձագանքել, որովհետև չենք մտածել, որ նման կարգի սուտն ու կեղծիքը կարող է մտնի մարդկանց մեջ: Հիմա տեսնում ենք, որ այդ ամեն ինչն արմատացել է: Այդ սուտն ու կեղծիքն իր գործն արել է»,- այսօրվա դատական նիստից հետո Քոչարյանների ընտանիքի դեմ մամուլում հրապարակվող «ստի ու կեղծիքի» մասին խոսելիս՝ ասաց Լևոն Քոչարյանը:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ճապոնիայի Աոմորիի պերֆեկտուրայում ուսումնական հրթիռ է վայր գցել վարժական թռիչքի ընթացքում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այսօր Աննա Դանիբեկյանը պետք է հրապարակի Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին որոշումը:
«Ամեն ինչ կախված է դատավորից». Ռուբեն Սահակյան. ՈՒՂԻՂ
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Լարված իրավիճակ՝ դատարանում Վարգես Գասպարիին դուրս բերեցին դատական նիստերի դահլիճից
Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, տակավին իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս – արեւելքից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը:
Թերևս այս գործելաոճի արդյունքն է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու առիթ տալիս նույն քաղաքական վերնախավի որոշ անդամների հովանավորչությունը վայելող կառայանմաններին ու կարաբինանմաններին, որոնք առանց վարանելու ոստիկանության շենքում ձեռք են բարձրացնում ոստիկանի վրա: Սրա մասին է պետք մտածել, «Դուխով» ոստիկաններ։
Հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը տնտեսական անկման կհանգեցնի: Նոյեմբերի 6-ին այս կարծիքն է հայտել Վաշինգոնի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին խնդրել է անցկանել հատուկ մամուլի ասուլիս եւ հրապարակայնորեն հայտարարել օրենքի խախտումների բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ էլ մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Սարգսյանի թեկնածությունը: