Արսեն Բաբայանին կալանավորելու և Հրայր Թովմասյանի հորն ու դստրերին ԱԱԾ հրավիրելու մասին ՄԻՊ-ի գնահատականը. aravot.am
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին, aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը: Գլխավոր դատախազից ՄԻՊ-ը պատասխան դեռ չի ստացել:
Նա ասաց, որ ՍԴ նախագահի եւ նրա շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը մոնիտորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետեւ խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»:
ՍԴ նախագահի երեխաներին, հորը ԱԱԾ հրավիրելը Արման Թաթոյանը նույնպես Հրայր Թովմասյանի գործի շղթայի մեջ է դիտարկում. «Մենք այս հարցերին հստակ մոտեցումներ պետք է ունենաք եւ ցանկացած գործողություն պետք է իրականացվի` չվտանգելով նաեւ դատական իշխանության անկախությունը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: