«Ռուսաստանի հետ մեր համաձայնագրի շրջանակներում տրվել է 150 ժամ, բայց ահաբեկիչները դուրս չեն եկել այդ տարածքներից». Էրդողան
Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, տակավին իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս – արեւելքից: Այս պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
«Մի կողմից մենք բանակցություններ վարեցինք (ԱՄՆ-ի հետ), որոնց արդյուքում ահաբեկիչներին տրվեց 120 ժամ, որպեսզի հեռանան, բայց այդ (համաձայնությունները) չեն կատարվել: Ռուսաստանի հետ մեր համաձայնագրի շրջանակներում տրվել է 150 ժամ, բայց ահաբեկիչները դուրս չեն եկել (Սիրիայում) այդ տարածքներից»,- պնդում է Թուրքիայի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: