
«Անհայտ է, թե այսօր ինչ է քննարկվում բանակցություններում». Վազգեն Մանուկյան

«Մամուլում շատ են քննադատում, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը։ Անկեղծ ասած, քիչ բան եմ տեսնում այստեղ քննարկելու»,- այս մասին Հանրային խորհրդի նիստում ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Ներկայացնելով Արցախի հարցի նախապատմությունը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ բանակցային գործընթացում Հայաստանը եղել է կոնստրուկտիվ, իսկ Ադրբեջանը՝ ձախողված։ Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ապա, ըստ Մանուկյանի, այդ պատերազմից հետո Հայաստանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, քանի որ ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
«Սակայն այսօր անհայտ է, թե բանակցություններում ինչ է քննարկվում։ Մենք տեղյակ չենք։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է քննարկենք վարչապետի հետ՝ փակ դռների հետևում»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ ՀԽ այսօրվա նիստի օրակարգում երկու հարց է՝ Հանրային խորհրդի շուրջ ստողծված իրավիճակը և Արցախի հարցում՝ ինչն է ենթարկա քննարկման, ինչը՝ ոչ։
Զվարթ Խաչատրյան