Բաժիններ՝

Բաղդադում ոստիկանությունը գնդակահարել է չորս բողոքավորների. Reuters

Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ է կիրառել Բաղդադում բողոքավորներին ցրելու համար, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության եւ առողջապահության ոլորտի աղբյուրներ:

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում:

Իրաքում հոկտեմբերի սկզբից շարունակվում են բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Մարդիկ Բաղդադում, ինչպես նաեւ հարավային եւ հյուսիսային նահանգներում պահանջում են կառավարության հրաժարականը: Խաղաղ սկսված հանրահավաքներն արագորեն վերաճել են ոստիկանների եւ զինծառայողների հետ ընդհարումների: Անկարգությունների մեկ ամսվա ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 250 մարդ, 11 հազարը տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930