Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում «Ազատություն» ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս «իրականությանը չհամապատասխանող» մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն… ու երեւի ես դիմեմ դատարան 🙂
Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին:
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերի» վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Համացանցում հայտնվեցին «բլոգերի» լուսանկարներն ու նյութեր այն մասին, որ նա իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է: Հարցադրումներ են արվում, թե ինչպե՞ս է նա կարողացել այդքան մոտենալ Հայաստանի վարչապետին ու տալ ադրբեջանական քարոզչությանը հարմար հարցեր։
«Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էլ է «չարիք» եղել». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
«Մեր անվտանգության աշխատակիցները տեղում էին և տեղում են». Ալեն Սիմոնյանը՝ Միլանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է»: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»,- ասաց փորձագետը:
Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իտալիայում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը անհասկանալի ադրբեջանցու մուտքն ու վարքագիծը երկրի առաջին դեմքի անվտանգության տեսանկյունից լրջագույն հարցերի տեղիք է տալիս: Տեղի ունեցածի համար պետք է շատ հստակ պատասխանատվություն կրողներ լինեն, արվեն կոնկրետ հետևություններ ու գործողություններ»:
Քաղաքականությունը մարդկային հանրույթի ինքնակառավարման և ինքնակարգավորման մեխանիզմ է, որը ձևավորվում և իրականացվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում, իսկ մարդիկ իրենց գործունեության ու վարքի մեջ ղեկավարվում են որոշակի դրդապատճառներով, նպատակներով, զգացմունքներով և հոգեվիճակով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքին դիտարկել ԱՄՆ-ի տարածքում 5G կապի տեխնոլոգիայի ստեղծման հետ կապված աշխատանքին ընկերության մասնակցության հարցը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարական է տալիս. «Գործկոմում ունեցանք երկար քննարկում այդ մասին»:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պահանջում է զուսպ մոտեցում և հրաժարում այնպիսի հռետորաբանությունից, որը չի նպաստի փոխզիջումային հանգուցալուծման որոնմանը:
ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող է ավելի արմատական հետեւանքների հանգեցնել, քան Առաջին համաշխարհայինի պատերազմի հետեւանքները:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը շարունակում և շարունակելու է իռացիոնալ և իրեն սպառած իրավական քաղաքական և բարոյական մամլիչ մեխանիզմի կիրառումը: Ինչո՞ւ: Տեսնում են ռացիոնալ ընդդիմախոսության և կառավարման մեթոդաբանության առումով սխալնե՞րը: Պոտենցիալ ձախողումները ֆիքսող և ապագա հնարավոր վերնախավի՞ն: Արդյո՞ք դա լավ չէ: Թե՞ դրանում տեսնում են միայն իրենց մոտեցող քաղաքական սննկացման վտանգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանում գտնվող «Mediobanca» ներդրումային բանկի գրասենյակ, որտեղ նախատեսված են հանդիպումներ, աշխատանքային ճաշ և բիզնես ֆորում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:
Իրանն առայժմ ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել այն վայրում ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ, որը հայտարարված չի եղել գործակալությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ պոպուլիստ է… Ելույթ ունենալով Միլանի Հայ առաքելական եկեղեցում հավաքված տեղի հայության առաջ և պատասխանելով վերջիններիս հարցերին` պարոն Փաշինյանը հայտարարեց.«Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար… Այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թ-ից և որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը…»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ, որն այցով ժամանում է ՌԴ:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նոյեմբերի 19-ի դատական նիստին գեներալի վիճակը կրկին վատացել է: Փաստաբանները շարունակում են պնդել, որ նրա նկատմամբ խոշտանգում է տեղի ունենում: Երկար դադարից հետո Մանվել Գրիգորյանը մասնակցում էր արդեն 2-րդ դատական նիստին:
Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարության կապակցությամբ Վաշինգտոնին մեղադրել է պաղեստինյան տարածքների «օկուպացմանն» օգնելու մեջ։
«ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել տվյալ այցելության վրա»:
Իրանում սկսել են վերականգնել ինտերնետ-կապը, այն նոյեմբերի 21-ին հայտնվել է երկրի նահանգներից մեկում, ինչի մասին հայտնել է ISNA գործակալությունը։
Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Զագրեբում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը:
Հայ հանրությունը սոցիալական ցանցերում քննարկում է Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը:
«Ակտիվության սեզոնը մոտենում է ավարտին: Հիմա երկու կողմերն էլ՝ թե՛ մերձկասպյան թուրքերը (ադրբեջանցիները), թե՛ մերոնք, փորձում են զեկուցել իրենց հրամանատարներին, թե ինչ են արել: Տեղ կա, որ լարվածությունը մի քիչ պահպանվում է, ու դա նրա պատճառով, որ մենք մեզ թույլ չենք տալիս հակահարձակումներ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձի կողմից հարց ուղղելու միջադեպին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դատավորների բարեվարքության գնահատման վերաբերյալ օրենքի նախագծին: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: