Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զսպվածություն է անհրաժեշտ. Մատվիենկո

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պահանջում է զուսպ մոտեցում և հրաժարում այնպիսի հռետորաբանությունից, որը չի նպաստի փոխզիջումային հանգուցալուծման որոնմանը:

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ:

«ԵԱՀԿ-ի՝ այս հարցով գործունեության շրջանակում Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այժմ շփման գծում իրավիճակը հանգիստ է, սակայն, իհարկե, մեզ անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում բարենպաստ մթնոլորտի պահպանմանը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ուղիներ փնտրելու համար: Կարծում եմ՝ հարկավոր է ավելի զուսպ լինել, որպեսզի փոխզիջումային լուծում գտնվի, և առաջ շարժվել»:

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում էլ արդյունավետ կատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր միջնորդի դերը: Մատվիենկոն նշել է, որ «սա հետխորհրդային տարածքում առկա ցավոտ խնդիր է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930