Ինչպիսի՞ այցով, ինչպիսի՞ օրակարգով, ի՞նչ արդյունքների ակնկալիքով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Իտալիա». Հարցում՝ կառավարությանը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն:
Կից ներկայացնում եմ հարցման ամբողջ տեսքտը և սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանին:
«Հարգելի պարոն Աղաջանյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին:
1. «ՀՀ արարողակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպիսի՞ այցով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Իտալիայի Հանրապետություն։
2. Այցելության ընթացքում Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերությունների և Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցության ինչպիսի՞ օրակարգ է նախատեսված /խնդրում եմ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակը/։
3. Այցելության օրակարգով ի՞նչ արդյունքներ է ակնկալվում ՀՀ պետական և ազգային շահի, Հայաստան-Իտալիա և Հայաստան-ԵՄ օրակարգերի շրջանակներում համագործակցության առումով, հայ-իտալական միջպետական գործակցության զարգացման նպատակով փոխշահավետ ո՞ր ոլորտներում /տնտեսություն՝ ներդրումային ծրագրեր, գիտություն, մշակույթ և այլն/ և ինչպիսի՞ համաձայնագրեր են ստորագրվել։
4. Պատվիրակության կազմը /խնդրում եմ ներկայացնել պետական պաշտոնյաների և նրանց ուղեկցող անձնակազմերի, ինչպես նաև այցելությանը մասնակից գործարար, գիտական, մշակութային շրջանակների և մեդիայի ներկայացուցիչների ցանկը/։
5. ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել տվյալ այցելության վրա»:
Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն:Կից ներկայացնում եմ…
Gepostet von Artur Ghazinyan am Donnerstag, 21. November 2019